Աշխարհազորի խնդիրը մեզ մոտ սկզբուքային հարց է։ Այս մասին այսօր Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանն ասաց Արցախի ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը։
«Երեքշաբթի անվտանգության խորհրդի նիստ է լինելու առաջին անգամ և քննարկվելու է հենց այդ հարցը»,- ասաց Բաբայանը։
Ըստ Բաբայանի երկու տեսակետ է քննարկվում։ « Մոբլիզիացինա մեզ մոտ լինելու այլ կերպ։ Դա առանձին զորամաս է լինելու»,- առանց փակագծեր բացելու ասաց նա։
Ինչ վերաբերում է աշխարհազորին սփյուռքահայերի ներգրավմանը՝ ԱԱԽ քարտուղարն ասաց, որ չի կարծում, թե առաջիկա ամիսներին սփյուռքահայերը կկարողանա օգնության գալ՝ տարբեր պատճառներով։
«Ռազմավարական ծրագիր է մշակվում, որ մենք ամբողջովին լինենք վստահ, որևիցե խնդիր չունենանք, և Ադրբեջանը տեղը սսկվի վեր ընկնի»,- եզրափակեց Բաբայանը։


