Պտուղ բանջարեղենի մթերման գործընթացում խնդիրներ չեն գրանցվել․ Էկոնոմիկայի նախարարություն

Առաջիկա 1-2 օրերին գործարանները կսկսվեն մասսայական մթերումները, Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։ Կառույցի տեղեկատվության համաձայն, պտուղ բանջարեղենի մթերումների ժամանակ խնդիրներ չեն առաջացել։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նախարարությունն աջակցել է այն ֆերմերներին, որոնք չունեն իրացման պայմանավորվածություններ գործարանների հետ։ Պայմանավորված  խաղողի վաղաժամ հասունացման հետ, առանձին գործարաններ սկսել են խաղողի մթերման գործընթացը դեռ օգոստոսի վերջին, ինչն էլ նպաստել է այս տարվա մթերման ծավալների ավելացմանը։  

Այս պահի դրությամբ մթերվել է 43,3 հազ․ տոննա պտուղ բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակի 40,2 հազ․ տոննայի դիմաց։ Մթերվել է 27,3 հազ․ տոննա խաղող։ 2020թ․-ին այդ ցուցանիշը եղել է 6000 տոննա։ Նույն տեղեկատվության համաձայն, արտահանման ծավալներն այսօր գերազանցում են 2019 և 2020 թվականների տարեկան ցուցանիշները։ Հիմնական ուղղությունը ՌԴ-ն է, ուր արտահանվում է բերքի ավելի քան 90 տոկոսը, իսկ մյուս հատվածը՝ Վրաստան, ԵՏՄ և ԱՊՀ այլ երկրներ։ Արտահանվել է 150,5 հազ․ տոննա թարմ պտուղ բանջարեղեն, խաղող և կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակի 92,7 հազ․ տոննայի դիմաց։ 

Վեր