Կարևոր․ Սկսվել է ՀՀ ՊՆ և ՌԴ ՀՌՇ զինծառայողների երկկողմ մարտավարական վարժանքը

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում երթեր են կատարել Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններ։

Ըստ «Արմենպրես»-ի, այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՀՌՇ մամուլի ծառայությունը:

Մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պաշտպանական և հարձակողական գործողություններ կիրականացնեն հետախուզական-հարվածային (կրակային) համալիրներում ՝ հրետանու, հակաօդային պաշտպանության միջոցների, օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիայի աջակցությամբ:

Վարժանքների եւ պայմանական հակառակորդի ուժերի ու միջոցների կրակային խոցումը վարելու ընթացքում ստորաբաժանումների գործողությունների մոնիթորինգն իրականացնելու են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:

Զորավարժությունների ընթացքում զինծառայողներն օրվա ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վարման ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն հրաձգային զենքով, նռնականետերով, հետեւակի մարտական մեքենաների, տանկերի, հրետանային եւ զենիթահրթիռային կայանքների սպառազինությամբ։

Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին մասնակցում են ՀՌՇ-ի շուրջ հազար զինծառայող, գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա:

Վեր